Պորտֆելը լրացուցիչ մեթոդ է, որը որոշում կայացնողներին օգնում է ուղղորդել հիմնախնդիրներն այն դեպքում, երբ ավանդական մեթոդներն այլեւս անզոր են։ Դա խնդիրների լուծման գործիք է՝ համայնքում փոխակերպիչ փոփոխություն բերելու համար։

Համայնքներին ուղղված ՀՀՏԶ պորտֆելի հետաքրքրության հրավերի շրջանակում աշխատանք կտարվի 12 ընտրված համայնքների հետ՝ նախագծելու եւ դինամիկ կերպով կառավարելու համայնքային վերափոխման պորտֆելը. ուսուցման եւ որոշումների կայացման հարմարեցված մեխանիզմ՝ համայնքների առջեւ ծառացած բարդ մարտահրավերների արձագանքման համար։

Քանի որ համայնքային կառույցները չափազանց բարդ են, ունեն դերակատարների եւ մասնակցության տարբեր շերտեր, պորտֆելային ճամփորդությունը համայնքներին կառաջնորդի հայտնագործության՝ վերափոխելու իրենց համայնքները «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՐՊՄԱՆ» միջոցով եւ գտնելու պատասխանատու, դիմացկուն եւ կենսակայուն համայնքային տարածքների ձեւավորման ուղիներ, որտեղ համայնքները կունենան ավելի մեծ տնտեսական հնարավորություններ եւ կենսունակ համայնքներ՝ կուռ եւ տարբերվող կառուցվածքով ու ընկալունակ մտածելակերպով:

Համապատասխանության չափանիշներ

Ստորեւ ներկայացվում է Հետաքրքրության հայտին մասնակցելու համապատասխանության չափանիշները

01

Տեղական կառավարման մարմինները պետք է գտնվեն Արեւելյան գործընկերության անդամ երկրներից մեկում.

02

Տեղական կառավարման մարմինները պետք է ՏՏԶՊ ունենան («Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի առաջին փուլի շրջանակում մշակված).

03

Համակարգային մտածողության մասին պատկերացման դրսեւորում, որը գնահատվում է ըստ նախորդ աշխատանքային պլանի եւ ներկայացված ծրագրերի.

04

Նոր մոտեցում փորձարկելու եւ նորարարություն կատարելու համար բաց մտածելակերպի դրսեւորման հստակ պատրաստակամություն, որը գնահատվում է ըստ հետաքրքրության մակարդակի եւ փորձնական ծրագրի համար հատկացված ժամանակի.

05

Նորարարություն անելու համապատասխան կարողություն, որը չափվում է նորարարական մոտեցումների եւ գործիքների կիրառման փաստված փորձով, եւ նախկինում ծրագրեր իրականացնելու եւ կոնկրետ ու կայուն արդյունքների հասնելու տեխնիկական եւ/կամ համակարգման կարողություններ.

06

Համայնքի զարգացման նախկինում իրականացրած ծրագրի դրական ազդեցության ապացույց, որն իրականացրել է համայնքը.

07

Համայնքապետարանի՝ քաղաքացիներին զարգացման ծրագրերի համատեղ մշակման մեջ ներգրավելու եւ մասնակցության/ներգրավվածության բարձր մակարդակ ապահովելու կառավարչական կարողությունները, որը փաստվում է իրականացված նախաձեռնությունների փորձով։ Սա կներառի նաեւ համագործակցային աշխատանքի ներկայացում, այսինքն՝ խմբային աշխատանքի, առաջադրանքի ապացույց:

08

Նորարարության կամ դիզայն մտածողության որոշակի փորձը կարող է առավելություն համարվել: