Քանի որ համայնքային կառույցները խիստ բարդ են, ունեն դերակատարների եւ մասնակցության տարբեր շերտեր, ՀՀՏԶ-ն կենտրոնանում է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ» վրա՝ ստեղծելով արձագանքող, դիմացկուն եւ կենսակայուն համայնքային տարածքներ, որտեղ քաղաքներն ավելի մեծ տնտեսական հնարավորություններ եւ կենսունակ համայնքներ կունենան՝ կուռ եւ տարբերվող կառուցվածքով ու ընկալունակ մտածելակերպով:

Learning path

Տեղական ինքնակառավարման մարմինները կշահեն ուսուցման նոր հնարավորություններից եւ ֆինանսավորման հասանելիությունից՝ ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման հետ կապված հարցերը լուծելու համար, շարունակելով ավելի լավ եւ ավելի «կանաչ» կառուցել եւ քաղաքաշինության մեջ ներառելով գենդերը, ներառականությունն ու նորարարականը:.

Ուսուցման հնարավորությունները հասանելի ե Համայնքային ուսումնական կենտրոն բաժնում ։ Այցելեք նաեւ ՀՀՏ գրադարանը՝ ընտրված ռեսուրսներից օգտվելու համար։

Financial opportunities

Համայնքները կշահեն պորտֆելի ճամփորդությունից՝ յուրացնելով նորարարական գործիքներ, այդ թվում՝ սոցիալական ունկնդրում, իմաստավորում, պորտֆելի նախագծում եւ այլն՝ ավելի լավ ըմբռնելու եւ վերլուծելու իրենց համայնքների կարիքները եւ մշակելու մի շարք տարբերակներ՝ «վերակերպումը» խթանելու համար: Տեղական կառավարման առնվազն 12 մարմին կօգտվի պորտֆելի նախագծումից եւ իրականացումից երկու տարվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, կյանքի կկոչվեն 50 –ից ավել տարբերակներ, որոնք կնպաստեն համայնքների վերակերպմանը։ 2021 թվականին մեկնարկել է Հետաքրքրվածության հայտերի ներկայացման հրավերը եւ ընտրվել են վեց համայնքներ։ Մանրամասն տեղեկությունների համար,կապ հաստատեք համապատասխան երկրի գրասենյակի հետ։

Innovation mentorship

ՀՀՏԶ ծրագիրը կօժանդակի 14-20 փոքրածավալ նորարարական ծրագրերի, որոնց մի մասը կընտրվի 2021 թվականի վերջին, եւ կիրագործվեն 2022 թվականին։ Փոքրածավալ միջամտության համար հատկացվող գումարը կազմում է 60,000 եվրո՝ յուրաքանչյուր ծրագրի համար։

Նորարարության ամենամյա առաջարկների հրավերի առանցքն է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՐՊՈՒՄԸ. վերակերպել համայնքի կյանքը»: Մասնակցության իրավունքը հիմնված է պորտֆելի համայնքապետարանի ընթացիկ/առաջիկա հետաքրքրվածության հայտի ներկայացման վրա: Համայնքային վերակերպումը կենտրոնանում է արձագանքող, դիմացկուն եւ կենսակայուն համայնքային տարածքի ստեղծման վրա, որտեղ համայնքը կունենա աճող տնտեսական հնարավորություններ եւ կենսունակ սոցիալական կենսաձեւ:

Ի՞նչ կտա այն քաղաքներին ու համայնքներին։
  • ՈՒՍՈՒՑՈՒՄ. մարդակենտրոն դիզայն եւ բարդության վրա հիմնված մոտեցումների բացահայտում։
  • ԴՐԱՄԱՇՆՈՐՀ.ընտրված համայնքները կստանան փոքրածավալ միջամտությունների համար նախատեսված 60,000 եվրո՝ յուրաքանչյուր ծրագրի համար։
  • ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ. իրականացվում է Հանրային ազդեցության կենտրոնի (ՀԱԿ) կողմից՝ բարեգործական կազմակերպություն, որը համագործակցում աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների, քաղաքացիական հասարակության եւ հանրային հատվածի կազմակերպությունների հետ՝ օգնելու համայնքներին վերաձեւակերպել իրենց հիմնախնդիրները։
  • ՅՈՒՐԱՑՐԱԾ ԴԱՍԵՐ. գործընկերներից սովորելու եւ իմաստավորելու վարժությունների միջոցով կենտրոնանալ սովորելու վրա։
Urban Imaginaries local authorities

Նորարարական մենթորության ամփոփ նկարագիր. Համայնքային վերակերպումների ներկայացում

2021 թվականի գարնանը հայտարարվեց ՀՀՏԶ հայտերի ներկայացման հրավերը եւ 2022 թվականի վերջում հայտարարվեցին ընտրված հայտատուները։

«Ընտրվել են տեղական կառավարման 13 մարմինների ծրագրերը»

Առաջարկությունների հրավերը բաժանվել է երկու աշխարհագրական լոտերի եւ մեկ հորիզոնական լոտի։

Լոտ 1-ի եւ Լոտ 2-ի կոնկրետ նպատակներն են.

Ներդրումներ կատարել տեղական համեմատական առավելությունների մեջ՝ խթանելու բիզնեսի զարգացումը.ներդրումներ բիզնեսի զարգացման ռազմավարական տարբերակներում կամ ուժեղացնելու տեղական տնտեսական մոդելների դիմակայունությունը:

Ներդրումներ կատարել կոշտ (ֆիզիկական) եւ փափուկ ենթակառուցվածքներում՝ բիզնես միջավայրը բարելավելու համար. նոր բիզնես հնարավորությունների ուսումնասիրություն (այսինքն՝ հարթակային տնտեսություններ), որոնք կարող են արագացնող եւ համակարգային ազդեցություն ունենալ:

Ներգրավել արտաքին ներդրումներ, մեծացնել տեղական ֆինանսավորման հասանելիությունը եւ տեղական կառավարման մարմինների գրավչությունը՝ ֆինանսավորման նորարարական/բազմազան աղբյուրների համար:

Լոտ 3-ի կոնկրետ նպատակներն են.

Տարածել եւ փոխանցել առկա Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքներն ու դասերը, որոնք սահմանվել են ՀՀՏԶ-ի առաջին փուլի շրջանակում:

Իրականացնել մոնիտորինգ, հետագծում եւ մեծացնել գործող ծրագրերի կայունությունը։

Բոլոր լոտերի դեպքում առաջարկները պետք է անդրադառնան հրավերի երեք առաջնահերթություններին.

  • Սոցիալական ներառում
  • Քաղաքների կանաչ տարածքների ավելացում
  • Բարեկեցություն եւ նորարարություն