«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը (ՀՀՏԶ) ԵՄ եւ ՄԱԶԾ համատեղ նախաձեռնություն է, որը դրական փոխակերպմանը եւ ապագային պատրաստվելու նպատակով քաղաքային եւ համայնքային տարածքները վերաիմաստավորելու հրավեր է։ ՀՀՏԶ-ն մեկնարկել է 2017 թվականին՝ Արեւելյան գործընկերության երկրների տեղական կառավարման մարմինների համար, իսկ ներկա փուլն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից:

Տեղական կառավարման մարմինները, որոնք ՀՀՏԶ անդամ են, ուսուցման եւ կապերի հաստատման նոր հնարավորություններ կստանան: Սա ներառում է Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերունդ, երբ ծրագրային մոտեցումից անցում է կատարվում «տարբերակների պորտֆել» մոտեցմանը, ապա բարդ մարտահրավերների հասցեագրման, նորարարական մենթորության եւ դրամաշնորհների: Այդ ամենը կհամատեղվի եւ կտարածվի Համայնքային ուսումնական կենտրոնի շրջանակում։

Հիմնական շեշտադրումներ․
Հիմնական շեշտադրումներ․
    • Ծրագիրը ներառում է Արեւելյան գործընկերության պետությունների քաղաքներն ու համայնքները։
    • Համայնքային ուսումնական կենտրոնի ստեղծման նպատակն է 350-ից ավել համայնքների տրամադրել դասընթացներ, կարողությունների հզորացում եւ գիտելիքի փոխանակում։
    • 50-ից ավել համայնքների համար եւ նրանց հետ համատեղ կմշակվի տեղական տնտեսական զարգացման նոր սերունդ կամ ՏՏԶՊ պլաններ։
    • Նոր իրողությունները պլանների նոր սերունդ են պահանջում՝ հիմնված ՏՏԶՊ մեթոդաբանության վրա։
    • ՀՀՏԶ-ն ճգնաժամի մեջ. ՀՀՏԶ-ի հարմարեցում՝ աջակցելու ուկրաինական եւ մոլդովական քաղաքներին, որոնք գտնվում են ճգնաժամի արձագանքման, վերականգնման եւ նորացման առաջնագծում:
    • Դարձի՛ր համայնքային փոխակերպման առաջամարտիկ,
    • սկսի՛ր քո ճամփորդությունը։